«Հայկական ժամանակ». Շիրակի պետական համալսարանի ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը տեղեկացրել է, որ Շիրակի պետական համալսարանի ուսանողները երեկ կրկին դասադուլ են արել։ Վերջինս փոխանցել է, որ դասադուլն անժամկետ է։ Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը երեկ բանակցել է ուսանողների հետ։

«Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել էին երկրի նախագահին և վարչապետին՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը ավերում է բուհը։ Այս նամակի հետ Սահակ Մինասյանը և բուհի գիտխորհուրդը որոշում էր կայացրել Հովհաննես Խորիկյանին ազատել պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ-ի պաշտոնից․ Որոշումը զայրացրել է որոշ ուսանողների։ Նրանք արդեն երկրորդ օրն է բոյկոտում են դասերը»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում