«Ժողովուրդ». ՊՆ-ից հերքել են Նուբարաշենի զորամասի զինանոցի պայթելու լուրը

«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Ինչո՞ւ, ի՞նչ համակարգում է պայթել այն, արդյո՞ք միտում կա:

Մեկնաբանությունների համար թերթը դիմել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Սակայն նա նշել է, թե տեղի է ունեցել հրդեհ: «Որևէ զորամասում որևէ զինանոց չի պայթել։ Նշված ժամանակում եղել է հրդեհ հանդերձանքի պահեստում, որի պատճառով որևէ անձ չի տուժել։ Հանգամանքները պարզվում են, տարվում է ծառայողական քննություն»,- ասել է Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում