«Ժամանակ». Բոլոր գերատեսչություններում կրճատումներ կլինեն

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունը քննարկում է ներքին սեկվեստոր՝ բյուջեով նախատեսված ծախսերի կրճատում իրականացնել։ Պետք է բոլոր գերատեսչություններում աշխատողներ կրճատեն, ինչպես նաև՝ որոշ ոչ այնքան հրատապ ծախսեր։ Այդպիսով, քննարկվում է 7-10 տոկոս ներքին խնայողություն իրականացնել, կամ, որն ավելի ճիշտ է, առնվազն այդքան գումարի դեֆիցիտ է առաջանում։

«Կառավարությունը բացահայտ կրճատում՝ սեկվեստոր չի հայտարարի, քանի որ դա կունենա քաղաքական մեծ հնչեղություն, և արդյունքում ինքը քննադատության թիրախ կդառնա, բայց որոշել են ֆինանսական դեֆիցիտի արդյունքում այդ ամենը կազմակերպել ներքին կարգով՝ քաղաքական դաշտից հեռու»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում