Ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» քիչ ձայներ կհավաքի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» չի ունենա ձայների այն քանակը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մայրաքաղաքում հավաքեց նախագահի ընտրությունների ժամանակ։

Քաղաքագետը համոզված է, որ ավագանու ընտրություններն էլ կանցնեն բուռն և կուղեկցվեն միտինգներով։

«Ցանկացած երկրի համար կարևոր է զգալ ընդդիմության աշխատանքը։ Սակայն աշխատանքը չպետք է լինի միայն հայտարարությունների տեսքով։ Երբ իշխանությունը պատկանում է մեկ կուսակցության, դա լավ է այդ կուսակցության համար, սական օգուտ չի բերում պետությանը, քանի որ չի լինում իշխանությանը հակակշռող ուժ, ինչը խոչընդոտում է պետության զարգացմանը»,-ասաց Իսկանդարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում