Վրաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան
11/04/2013 17:49
Նմանատիպ
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները:
Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում