Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները կընդլայնվեն

Կառավարությունը հավանություն տվեց ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է աշխատաշուկայում բարձրացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց մրցունակությունը՝ բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով: «Քայլեր են ձեռնարկվելու մեծացնելու երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով»,- ասաց Ասատրյանը:

Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում