Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի հետ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր. մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում