Ոստիկանությունը նախապատրաստել է 2017-2022 թվականների բարեփոխումների հայեցակարգի նախագիծ

ՀՀ ոստիկանությունը օրերս կհրապարակի 2017-2022 թվականների բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

«Նախագծի առանձին դրույթներ համաձայնեցված են քաղաքական իշխանության մարմինների հետ, իսկ որոշ դրույթներ Կառավարություն կներկայացվեն հանրային քննարկումներից հետո: Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ առաջադրված թեզերը դառնալու են Ոստիկանության մասին նոր օրենքի կարգավորումները»,-նշեց Հովհաննես Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնցից հանրային հետաքրքրություն կարող են ներկայացնել օրինակ՝ Ոստիկանության կառուցվածքի եւ թվաքանակի գաղտնազերծումը, Ոստիկանության զորքերի ապառազմականացումը, որի արդյունքում զորքերի կազմակերպման եւ գործունեության կարգը կկանոնակարգվի ոչ թե զինվորական, այլ ոստիկանության օրենսդրական ակտերով, շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայության ստեղծումը եւ այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում