Ռամոս. Եթե Պիկեն ցանկանում է, որ նրան չսուլեն, պետք է նման խոսքեր չասի

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հայտարարությանը։ Վերջինս իր թվիթերյան էջի միջոցով կատալոնացիներին կոչ է արել քվեարկել անկախության օգտին: Կատալոնայի անկախության քվերակությունը կայանալու է հոկտեմբերի 1-ին:

«Եթե Պիկեն ցանկանում է, որ նրան չսուլեն, ուրեմն պետք է նման խոսքեր չասի: Միգուցե, այդ խոսքերը վատ կանդրադառնան Իսպանիայի հավաքականի վրա: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրն իր դիրքորոշումը հայտնելու իրավունք ունի»,- Ռամոսի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Պիկեն մշտապես սուլոցների է արժանանում Իսպանիայի հավաքականի խաղերի ժամանակ, ինչպես նաև Մադրիդում ընթացող հանդիպումներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում