Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը եւ ռազմական, եւ ոչ ռազմական ուղիներով
Նմանատիպ
Որքան էլ Ադրբեջանը հզոր տնտեսական ներուժ ունի, այն ի վիճակի չէ լուծել իր առջև դրած խնդիրը: «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»,-ընդգծեց Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար ռազմական սպառնալիք ներկայացնում է երկու պետություն՝ Ադրբեջանն ու Թուրքիան:
«Առաջինի հետ Հայաստանն ունի զինադադարի մասին պայմանագիր, սակայն կնքված չէ խաղաղության պայմանագիր: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մի կողմից Հայաստանն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, մյուս կողմից Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Միջազգային օրենքի տեսանկյունից սա ուժի կիրառում է և պատերազմի սպառնալիք: Ասվածի մասին է խոսում Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Բաքվում արած հայտարարությունը արցախյան հակամարտության մասին»,-նշեց Վաղարշակ Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում