Ֆորսմաժորի դեպքումՍերժ Սարգսյանը ԲՀԿ-ին կհրավիրի՞ կոալիցիա

«Թերևս միայն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից և սպասվող հանրահավաքից հետո հստակ կդառնա ավարտվե՞ց նրա ղեկավարած շարժումը, թե ոչ: Ամեն դեպքում, այս օրերին իշխանությունը զգուշանում է կոնկրետ և կտրուկ քայլեր անելուց: Մենք տեղեկացրել էինք, որ իշխանության ներսում չեն բացառում, որ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում հնարավոր է, անակնկալներ լինեն, այնպես, ինչպես եղան փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում: Դրանով է պայմանավորված նաև այն, որ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նոր կառավարության կազմ ձևավորել և այդ գործը թողել է մայիսի 5-ի ընտրություններից հետո (բացառությամբ վարչապետի նշանակման, քանի որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել ավելի ուշ. վարչապետի նշանակման վերջնաժամկետը ապրիլի 19-ն է): Իշխանական հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ նոր ֆորսմաժորի դեպքում, Սերժ Սարգսյանը Երևանի ավագանիում ՀՀԿ-ի մեծամասնությունը պահպանելու համար հնարավոր է ստիպված լինի ԲՀԿ-ին կրկին կոալիցիա հրավիրել, թեև այս պահին և ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն պաշտոնապես և ոչ պաշտոնապես հերքում են, որ կոալիցիոն գործընկերությունը նրանց միջև կարող է վերականգնվել: Մինչ այդ ԲՀԿ-ն փորձելու է իր քարոզարշավը տանել ամենաընդդիմադիր շեշտադրումներով, մյուս ուժերը ևս փորձելով հնարավորինս փոշիացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Եվ արդեն երկու օր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ իրականացվող հարձակումները պայմանավորված են հենց մայիսի 5-ին սպասվող ավագանու ընտրություններով: Մինչ օրս բոլոր հարցումներով առաջատարն է «Բարև Երևան» դաշինքը, ինչը բնականաբար իշխանական ընդդիմադիր ուժերի սրտով չէ»,- գրել է «Հայկական ժամանակը», որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում