«Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Բորդոյին», Նեյմարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
30/09/2017 21:00
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Բորդոյին»։ «Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպումն ավարտվեց 6։2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում դուբլ ձևակերպեց Նեյմարը, մեկական գոլ խփեցին Էդինսոն Կավանին, Թոմաս Մենյեն, Կիլիան Մբապեն և Յուլիան Դրաքսլերը, իսկ հյուրերից աչքի ընկան Յունուս Սանկարեն և Մալկոմը։
Այս հաղթանակից հետո փարիզյան թիմը 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» գերազանցում է 3 միավորով։ «Բորդոն» 15 միավորով երրորդն է։
Լիգա 1, 8-րդ տուր
«Պարի Սեն Ժերմեն» – «Բորդո»՝ 6։2
Գոլերը՝ Նեյմար 5՛, 40՛ / 11-մետրանոց, Կավանի 12՛, Մենյե 21՛, Դրաքսլեր 45՛, Մբապե 58՛ – Սանկարե 31՛, Մալկոմ 90՛ / 11-մետրանոց
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում