Այսօրվա հանրահավաքը չի կայանա

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համամիտ է դիտարկման հետ, որ ապրիլի 9-ով 2013 թվականի նախագահական ընտրությունների էջը փակված է: Այս մասին նա ասել է «Առավոտի» հետ զրույցում: «Ավելին՝ դեռ ամսի 9-ին ես վստահ էր, որ այսօրվա հանրահավաքը չի կայանալու: Եվ չի կայանալու ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդն է հիասթափվելու և չի գալու, այլ վստահ էի, որ Հովհաննիսյանն ինքն էլ չի ներկայանալու այդ հանրահավաքին»: Թերթը հիշեցնում է, սակայն, որ երեկ «Ժառանգություն»-ից հավաստիացումներ էին հնչում այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում