ՖԻԴԵ․ Լևոն Արոնյանը բարձրացել է երկրորդ հորիզոնական
Նմանատիպ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով վերջերս հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությունում, դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով և բարձրացել երկրորդ տեղ։ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2801 միավոր է: Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերի կոչումը շարունակում է պահպանել նորվեգացի Մագնուս Կարլսենը (2826), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2794)։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են Սերգեյ Մովսիսյանը (76-րդ տեղ, 2671), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Գաբրիել Սարգսյանը (92-րդ, 2657): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (2657) 94-րդ հորիզոնականում է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 48-րդ տեղը (2415), Լիլիթ Մկրտչյանը՝ 67-րդ (2390):
Հետևեք մեզ նաև Telegram-ում