ՀՅԴ-ն կխոսի Ր.Հովհաննիսյանի անցյալի մասին
12/04/2013 10:15
Նմանատիպ
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Վերջերս, ինչպես վկայում են ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները, Դաշնակցության ղեկավարները հաճախ վերհիշում են այն շրջանը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորում էր ՀՅԴ երիտասարդական կառույցը Կալիֆորնիայում։ Դա 1980-ականներին էր, և ՀՅԴ ղեկավարները զարմանքով հիշատակում են այն հանգամանքը, որ այդ տարիներին Կալիֆորնիան եղել է աշխարհի միակ տեղը, ուր լիովին տապալվել են ԱՍԱԼԱ-ի ծրագրերը։ Բացառված չէ, որ առաջիկայում «Բարև, Երևան» դաշինքից ձայներ խլելու համար ՀՅԴ-ի «պասով» հրապարակային շրջանառության մեջ դրվեն ինչպես այդ դրվագի, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի անցյալի այլ’ իրեն պատիվ չբերող մանրամասները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում