Ր. Հովհաննիսյանն ունի շարժումը փրկելու շանս. Արծրուն Պեպանյան

«Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Քանիցս ասել եմ, որ տեսականորեն Րաֆֆի Հովհաննիսյանն ունի շարժումը փրկելու և ռացիոնալության հուն փոխադրելու շանս, որի դեպքում տևական աշխատանքի արդյունքում կստեղծվեն ռեալ հիմքեր Նոր Հայաստանի կերտման համար:

Բայց դա անելու համար կան պարտադիր կատարման ենթակա մի քանի հարցեր: Դրանք են՝

ա/ Րաֆֆի Հովհաննիսյանը տուն է ուղարկում բոլոր կանանց և արգելում քաղաքականությունից խոսել սոցցանցերում և անգամ տանը,

բ/ մնացյալ հետևորդներին հարցնում է, թե ո՞վ գիտի՝ ինչ է պետք անել: Բոլոր այն տղամարդկանց, ովքեր կպատասխանեն, թե գիտեն ինչ է պետք անել, ուղարկում է տուն և արգելում է խոսել քաղաքականությունից սոցցանցերում և անգամ տանը:

գ/ մնացյալ համակիրների հետ ջանում է գտնել հետևյալ հարցերի խորքային պատասխանները՝

1/ ի՞նչ է իրականում կատարվում երկրում և ինչու՞

2/ ո՞րն է արդյունավետ պետության տեսլականը, որը բխում է հայ ժողովրդի հոգեկերտվածքից /առողջ ժամանակվա/:

Այդ հարցերի հիմնավոր պատասխաններն ունենալու դեպքում իրեն արդեն պարզ կլինի, թե ինչ է հարկավոր անել:

Հ.Գ. Սույն օժանդակությունը ընդդիմադիր շարժումներին ներկայացնում են չորրորդ անգամ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում