ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդիմլա Սարգսյանը պարզագույն ստախոս է. Ա Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա հանրահավաքը կկայանա և Ր. Հովհաննիսյանը ներկա կգտնվի:

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդիմլա Սարգսյանի այն մտքին, որ այսօրվա հանրահավաքը չի իրականանա, քանի որ Հովհաննիսյանը չի ներկայանա`Մարտիրոսյանն ասաց. «Բայց ինքը որտեղի՞ց գիտի, ախր: Ինքը սուտասան է, պարզագույն սուտասան է: Մի քանի հոգով երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ենք, Լյուդմիլա Սարգսյանը կարծես թե չկար, ինչքան հիշում եմ, ակնոցներն էլ աչքերս էր: Թևան Պողոսյանը երեկ նույնիսկ չի իմացել, որ Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնում: Առավոտ շուտ մի քանի հոգու հավաքել է, ասել»:

Այն հարցին, թե արդյոք ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, համաձայն որի Մոսկվայում Հովհաննիսյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Դե մենք փոքր մարդ ենք, չենք իմանում, ով ում հետ է հանդիպել, իրենք ավելի տեղեկացված են»:

Ինչ վերաբերվում է այսօր պայանալիք հանրահավաքին, ապա Մարտիրոսյանը հրաժարվեց որևէ  փակագիծ բացել և կոչ արեց ներկա գտնվել ու տեղում պարզել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում