Բեքչյանը տոնել է եպիսկոպոսական ձեռնադրման 25 ամյակը. հոբելյանական տորթը կտրել են Աթեշյանն ու Մաշալյանը
02/10/2017 15:25
Նմանատիպ
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոսպոս Բեքչյանը տոնել է եպիսկոպոսական ձեռնադրման 25 ամյակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ձեռնադրման տարեդարձի կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանում փոքր միջոցառում է կազմակերպվել:
Ուշագրավ է, որ 25 ամյակի տորթը Բեքչյանը կտրել է տվել Պոլսո պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ում միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին պատրիարքի ընտրության հարցի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում