Այսօր կմեկնարկի մարմնամարզության աշխարհի առաջնությունը
02/10/2017 17:09
Նմանատիպ
Կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են երեք մարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Այդ մասին տեղեկանում ենք Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքից:
Հայ մարզիկները Կանադա են մեկնել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Նրանք մրցելույթները կսկսեն առաջնության առաջին օրը՝ հոկտեմբերի 2-ին:
Նշենք, որ մարմնամարզության աշխարհի առաջնությունն ընթանալու է հոկտեմբերի 2-8-ը: Մրցաշարին մասնակցում է 500 մարզիկ՝ աշխարհի 80 երկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում