Հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարը հրդեհվել է Վրաստանում
12/04/2013 12:13
Նմանատիպ
ԻՆչպես հայտնում է «Ռիա Նովոստին» Վրաստանում հրդեհվել է 30 տոննա հայկական կոնյակ տեղափոխող կցորդով բեռնատարը, սակայն դեռ հայտնի չէ, թե որ ընկերությանն է պատկանում բեռը:
Գորի քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով, հրդեհը սկսվել է, երբ բեռնատարը գտնվել է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա՝ «Ռուիս» թունելում: Նախնական վարկածով, միջադեպի պատճառ է հանդիսացել բեռնատարի անսարքությունը:
Ներկայումս թունելում անջատված է էլեկտրականությունը: Միջադեպի վայր են ժամանել հրշեջ ծառայություներն ու փրկարարները: Տուժածների մասին չի հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում