The Guardian-ը ներկայացրել է 1990-ականների լավագույն ֆիլմերը

The Guardian-ի քննադատները ներկայացրել են 90-ականների լավագույն ֆիլմերը։

Այս մասին տեղեկացնում է՝  Panorama.am-՛ը։

Ինչպես գրում է Լենտա.ռու-ն, հարցմանը մասնակցել են հինգ փորձագետներ, որոնցից յուրաքանչյուրը անվանել է մեկ սիրված ֆիլմի անուն:

Այսպիսով, 90-ականների լավագույն ֆիլմ է ճանաչվել ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը:

Այն նկարահանվել է 1994 թվականին, ներկայացնում է քրեական դրամայի և կատակերգության ժանրերը։ «Քրեական ընթերցվածքը» մեծ ազդեցություն է ունեցել 90-ականներին նկարահանված ֆիլմերի վրա և դարձել է ֆիլմ-լեգենդ։

Լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև 1996 թվականին նկարահանված «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո Դի Կապրիոն և Քլեր Դեյնսը, ֆիլմի ռեժիսորը Բազ Լուրմանն է:

Քննադատներից մեկի գնահատմամբ՝ 90-ականների ամենահաջող նախագիծ համարվել է ամերիկացի կինոռեժիսոր Պոլ Թոմաս Անդերսոնի «Մագնոլիա» ֆիլմը: 1999 թ-ին էկրաններին հայտնված ֆիլմում նկարահանվել են Թոմ Քրուզը, Ջուլիաննա Մուրը և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը:

Հաջորդ ֆիլմը 1997 թ-ին նկարահանված «Gummo» ֆիլմն է, որը Հարմոնի Կորինի ռեժիսորական դեբյուտն է:

Քննադատներից մեկի համար էլ 90-ականների վառ դրամաներից մեկը «Լինելով Ջոն Մալկովիչ» -ն է, որը նկարահանվել է 1999 թվականին: Սցենարի հեղինակը Չարլի Կաուֆմանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում