Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ միասին որպես քաղաքացի էր երդվում.Արմեն Ռուստամյան

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ միասին որպես քաղաքացիներ էին երդվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ եղել է միայն մեկ երդմնակալության արարողություն ու իրենք չենք մասնակցել դրան:

 «Խոսքը եթե գնում է նախագահի երդմնակալության մասին, եղել է մեկը՝ ապրիլի 9-ին, որին մենք չենք մասնակցել, հայտարարություն ենք արել: Բնականաբար, սա վերաբերմունք էր ընտրություններին, նաև ընդհանրապես՝ երկրում ստեղծված ծանր իրավիճակին, որի մասին բազմիցս առիթ ունեցել ենք նշելու:

Այն առաջարկները, որոնք մենք բարձրացրել ենք և մինչև հիմա շարունակում ենք պահել մեր օրակարգի մեջ, դրանք մնում են ուժի մեջ երկիրն այս վիճակից դուրս բերելու առումով, սակայն որևէ լուրջ քայլ տեղի չի ունենում իշխանությունների կողմից»,-ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերվում է մայիսի հինգին Երևանի ավագանու ընտրություններին, ապա դա  շարժումն առաջ տանելու ու զարգացնելու հնարավորություն կտա: Թող գան, ավագանի ընտըրվեն, մեր մանդատները գումարենք իրար և հետընտրական դաշինք կազմենք, հավելեց Ռուստամյանը:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում