Կարեն Անդրեասյանը` Արմեն Մարտիրոսյանի ծեծի մասին

«Մեր կողմից վարույթը սկսված է, և ես եռօրյա ժամկետում տեղեկություն եմ խնդրել ոստիկանապետից և դրա հետ, կարծում եմ, նաև գնահատականը կստանամ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդպիմանն անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելուն ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Հանդիպմանը ներկա ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էլ նույն հարցի շուրջ ասաց. «Այդ կապակցությամբ, ինձ թվում է, իրավապահ մարմինները հայտարարություն տարածել են։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները սպառիչ պատասխան կտան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում