Տարեցների միջազգային օրվա առթիվ 100 և բարձր տարիքի երևանցիներին հանձնվել են նվերներ
02/10/2017 19:15
Նմանատիպ
Տարեցների միջազգային օրվա առիթով, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակին ընդառաջ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի բարձր տարիքի երևանցիների բնակարաններ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավանդույթի համաձայն նրանք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում բնակվում է 100 և ավելի տարիք ունեցող 23 երևանցի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում