«Առավոտ». Յոհանես Հաան. Նոր համաձայնագիրը կօգնի ամուր կապերով վերահաստատել Հայաստան-ԵՄ հարաբերությունները
Նմանատիպ
«Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը՝ անդրադառնալով հարցին՝ ԵՄ-ն 2013-ին պահանջե՞լ էր ՀՀ իշխանություններից ընտրել «կա՛մ» ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը, պատասխանել է.
«Ոչ։ Եվրոպական միությունը չի ստիպում իր գործընկերներին ընտրել այս կամ այն ճանապարհը։ Մենք խրախուսում ենք լավ, մասնավորապես՝ բարիդրացիական հարաբերությունները մեր գործընկերների և նրանց գործընկերների միջև։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն ասեցի, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն իսկապես ազդում է Եվրոպական միության հետ Համաձայնագրի տեսակի և բովանդակության վրա՝ անդամակցությունից բխող պարտավորությունների պատճառով։ Բայց 2013թ-ին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին ներառող Ասոցացման Համաձայնագիրը չստորագրելու Հայաստանի որոշումից հետո նոր համաձայնագիրը, որի վրա մենք աշխատել և աշխատում ենք, հուսով եմ՝ կօգնի դրական տրամադրությամբ ամուր կապերով վերահաստատելու մեր հարաբերությունները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում