Ընտրական կատակերգությունն ավարտված է.Դ. Հակոբյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետընտրական զարգացումներին և Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ասաց. «Ընտրական կատակերգությունը ավարտված է, վարագույրներն էլ իջեցված են՝ ամերիկյան վիկինգները չկարողացան ռևանշի հասնել ղարաբաղյան վիկինգների նկատմամբ»:

Նա նաև նշեց, որ այսօրվա ներքաղաքական կյանքը նկարագրելիս ապագա մատենագիրները կգրեն, որ քաղաքական ապստամբության ծուխը բարձրացավ, բայց հրաբուխը չժայթքեց:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին բանախոսը նշեց, որ ավագանու պայքարի մեջ մտած ուժերը չեն պատկերացնում թե ինչ է իրենից ներկայացնում Երևանի ավագանու ինստիտուտը և բացատրեց. «Երևանի ավագանու ինստիտուտը ծաղիկ ցանողների, կտուր վերականգնողների համքարություն չէ և պետք է Երևանում անցնել՝ քաղաքային նոր շինարարության մոդելի, այսինքն էլիտար շինարարությունից անցնել լայն ժողովրդական մասաների համար նախատեսված բնակարանային շինարարության»:

Ըստ նրա, այս իշխանությունը կարող է գոյատևել, եթե սկսի նոր տնտեսական քաղաքականությունը, որը սակայն դեռևս չենք տեսնում՝ ոչ ռազմավարության, ոչ կոնկրետ ծրագրերի տեսքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում