Դավիթ Սանասարյան. «Երդվել եմ ամենայն պատասխանատվությամբ»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը խոսելով այօր կայանալիք  հանրահավաքի մասին, ասաց, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը և կներկայացնի հետագա անելիքները: 

Այն հարցին, թե ինչու  Ր. Հովհաննիսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին նույնիսկ թիմակիցները տեղյակ չեն` Սանասարյանն ասաց. «Ր. Հովհաննիսյանը դեռևս ապրիլի 9-ին կայացած հանրահավաքի ժամանակ էր հայտարարել, որ մեկնելու է Մոսկվա’ հանդիպելու Վ. Պուտինի հետ»:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի խորհրդին, Դ. Սանասարյանն ասաց, որ ինքը երկար է սպասել այդ օրվան’ «երդման արարողությանը». «Երդվել եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ երդման խորհուրդն էր’ չենք ընդունում, չենք ճանաչում իշխանություններին, անհնազանդության կոչ էր նաև»:

Անդրադառնալով այդ օրը տեղի ունեցած իրադարձություններին, Ր. Հովհաննիսյանի գործողություններին, մասնավորապես’ ժողովրդին մենակ թողել-չթողնելու մասին խոսակցություններին, Դ. Սանասարյանն ընդգծեց. «Նա մենակ չի թողել ժողովրդին: Ծիծեռնակաբերդում երբ իմացել է, որ ժողովրդի մի մասը Բաղրամյան փողոցում է, նա շատ արագ նստել է մեքենա ու եկել Բաղրամյան փողոց»:

Վերջում բանախոսը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանից ոչ թե շարժման մասնակիցներն են հիասթափվել, այլ իշխանության ներկայացուցիչները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում