Շատ բան կախված կլինի, թե ընտրություններն ինչպես կընթանան. Վ. Օսկանյան

Ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն լրջագույնս է վերաբերվում: Այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին տեղն է զբաղեցնում:

«Շատ բան կախված կլինի, թե ընտրություններն ինչպես կընթանան: Մանդատներ վայր դնելու մասին խոսելը դեռևս շատ վաղ է: Գնանք ընտրությունների, փորձենք ապահովել հնարավորինս ազատ, արդար ընտրություններ, և դրանից հետո, արդյուքներից դատելով, ես կարծում եմ, որ արդեն ադեկվատ որոշում կկայացվի»,-ասաց Օսկանյանը: 

Ինչ վերաբերվում է այն հարցին,թե ճի՞շտ էր, որ ԲՀԿ որոշ պատգամավորներ գնացին վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, երբ որոշ պատգամավորներ քննադատում են նրան, Վ. Օսկանյանն ասաց.

«Երանի երկրում իրավիճակն այնպիսին լիներ, որ բոլորս էլ գնայինք մասնակցեինք երդմնակալությանը: Քննադատել՝ չի նշանակում չմասնակցել»,-ասաց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում