Հարկադրված 3 փոփոխություն Իսպանիայի հավաքականում
Նմանատիպ
2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի ու Իսրայելի հետ հանդիպումներին պատրաստվող Իսպանիայի հավաքականի հայտացուցակում հարկադրված փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է պիրինեյան թիմի մամուլի ծառայությունը։
Վնասվածքի պատճառով առաջիկա խաղերին չեն կարողանա մասնակցել «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ու «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան: Կարվախալի մոտ սրտի հետ կապված խնդիր կա, Ինյեստան մկանային վնասվածքի պատճառով 10 օր կապաքինվի, իսկ Մորատան նվազագույնը 1 ամիս բաց է թողնելու:
Նշված ֆուտբոլիստների փոխարեն Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հավաքական է հրավիրել «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլային, «Լաս Պալմասի» կիսապաշտպան Խոնաթան Վիերային ու «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում