«Բավարիայի» ֆուտբոլիստներն Անչելոտիից գաղտնի են մարզվել
Նմանատիպ
Գերմանական «Kicker» պարբերականին հայտնի են դարձել «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչեոտիի աշխատանքի որոշ մանրամասներ:
Չնայած Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում չեմպիոնությանը` մյունխենցիների ֆուտբոլիստներ Ֆիլիպ Լամն ու Խաբի Ալոնսոն իտալացի մասնագետին քննադատում էին ցածր ծանրաբեռնվածության մարզումներ անցկացնելու համար: Ընթացիկ մրցաշրջանում նույն խնդիրը սրվել է: Թիմի առաջատարներ Մանուել Նոյերը, Թոմաս Մյուլերը և Ջերոմ Բոատենգը այդ հարցով դիմել են ակումբի ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեին ու դժգոհություն հայտնել:
«Բավարիայի» որոշ ֆուտբոլիստներ լրացուցիչ պարապմունքներ են կազմակերպել, իսկ երբ այդ մասին իմացել է Անչելոտին ու արգելել դրանք, նրանք մարզչից գաղտնի մարզվել են ակումբի մարզաբազայից դուրս:
Հիշեցնենք, որ Անչելոտին պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունից (0:3) հետո: Ներկայումս նրան ժամանակավորապես փոխարինում է Վիլի Սանյոլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում