Առարկայական աղմուկով ինչ-որ բան ասելը քաղաքական ճակատագրի վախճան է. Գ. Սահակյանը` Զ. Փոստանջյանին

Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան ասել, ինչ-որ բան հորդորելը քաղաքական ճակատագրի վախճան է: Այս մասին այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի այն մտքին, որ Սերժ Սարգսյանը կնքեց իր մահկանացուն, ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Եթե լուրջ մոտեցումներով ձևավորված գաղափար արտահայտվեր, բնականաբար, կպատասխանեի, բայց դե կին է, ես չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանել. մտքումս պատասխանեցի»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում