Հոկեյի «Արարատը» նորից «խաղի մեջ» է
03/10/2017 15:55
Նմանատիպ
Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը, չնայած ֆինանսական և կազմակերպչական բոլոր դժվարություններին, այս մրցաշրջանում կրկին Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում ներկայացնում է Հայաստանը: Այդ մասին գրում է ՀԱՕկ-ի պաշտոնական կայքը:
Վերջին երկու հանդիպումներում «Արարատն» իր հարկի տակ երկու անգամ խոշոր՝ 10:1 և 9:2 հաշվով հաղթել է «Բոբրույսկին»: Մեկնարկային չորս խաղերում «Արարատը» գրանցել է այսպիսի արդյունքներ. «Արարատ» – «Վիտեբսկ-2»՝ 8:1 և 13:1, «Շախտյոր-2» – «Արարատ»՝ 2:0 և 4:2:
Վեց խաղերից հետո հոկեյի երևանյան ակումբը 12 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդն է:
Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին «Արարատը» մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Գոմել-2-ի» հետ:
Լուսանկարը՝ «Արարատ» հոկեյի ակումբի
Հետևեք մեզ նաև Telegram-ում