Եթե ԲՀԿ-ն չփոխի իր մարտավարությունը, ապա չի հասնի վերջնական նպատակին.Ահարոն Ադիբեկյան

«Կարծում եմ, եթե ԲՀԿ-ն չփոխի իր մարտավարությունը, ապա կարող է չհասնել իր վերջնական նպատակին»:Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
 
 «ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն ինչ կարող է խոսել, օրինակ, Բանգլադեշի որևէ բակի բնակիչների հետ’ ես դա չեմ պատկերացնում»,- հավելեց նա:

«Քարոզարշավը չի իրականացվում այն տեղերում, որտեղ կան պոտենցիալ ընտրողներ: Բացի այդ, թեկնածուները մարդկանց հետ խոսելու սխալ թեմաներ են ընտրում»,- ասաց սոցիոլոգը:

Ինչ վերաբերում է քաղաքացիների նախընտրություններին, ապա, ըստ սոցիոլոգի, տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը շարունակում է Տարոն Մարգարյանը մնալ.

Ամփոփելով խոսքը սոցիոլոգը նշեց, որ ապրիլի 9-ից հետո «Ժառանգությունը» մեծ ընտրազանգված կորցրեց:

Ըստ նրա` եթե նակինում «Ժառանգությունը» կարողացավ հավաքել 37 տոկոս, ապա հիմա հավակնում են 7-8 տոկոսի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում