Հայտարարություն՝ ՀՀ քաղաքացիների համապետական ժողով գումարելու անհրաժեշտության մասին

Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը եւ իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից:
Իշխանության զավթման արդյունքում ձեւավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով:

Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսեւորում:

Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում՝ իշխանությունը զավթողներին ձերբակալելու եւ մեկուսացնելու վերաբերյալ:

Ուստի ապրիլի 9-ին Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, ովքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել եւ չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն՝ այդ միջոցառման օրակարգը սահամանելու եւ ընդունված որոշմումներն ի կատար ածելու համար:

Անդրիաս Ղուկասյան
ՀՀ քաղաքացի
Երեւան, 12 ապրիլի, 2013թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում