Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարության հաղորդագրությունը

Վարչախումբը տեղեկատվական դաշտում «բոլորի պատերազմ բոլորի դեմ» սկզբունքով լայնամասշտաբ գործունեություն է հրահրում, ինչին կամա թե ակամա նպաստում են մի շարք զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներ:

Մասնավորապես՝ այսօրվա հրապարակումներում որոշակի աղավաղումներով շրջանառության մեջ են դրվել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի խոսքերը՝ համաժողովրդական շարժման ընթացքի, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր քայլերի հետ կապված զարգացումների վերաբերյալ:

Հանրությանը թյուրըմբռնումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնում եմ, որ Նախախորհրդարանի պաշտոնական տեսակետներն արտահայտվում են ի կատարումն նրա որոշումների կամ դրանց հիման վրա: Նախախորհրդարանի գործունեության հանրային իրազեկումն իրականացվում է Նախախորհրդարանի Համակարգողի (Գարեգին Չուգասզյան), Համակարգողի տեղակալի (Սյուզան Սիմոնյան) և Քարտուղարության միջոցով: Նախախորհրդարանի որևէ անդամի, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանի, տեսակետներն արտահայտում են իրենց անձնական կարծիքը, եթե ուղիղ հղում չեն պարունակում Նախախորհրդարանի որոշումներին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում