Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին չէր հանձնի Ադրբեջանին, եթե դրա համար վճարված չլիներ. Ֆրանկ Էնգել
Նմանատիպ
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը վերջերս բացահայտված «Ադրբեջանական լվացքատան» թեմայով հարցազրույց է տվել հունգարական Budapest Beacon-ին՝ անդրադառնալով փողերի լվացման պատմության մեջ Հունգարիայի ունեցած դերակատարությանն ու մասնակցությանը:
Պատգամավորն անդրադարձել է Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձերբակալության, դատապարտման, այնուհետև Ադրբեջան արտահանձնման հարցին:
«Նորմալ պայմաններում ես կասեի, թե չեմ հավատա դրան: Սակայն քանի որ ես գիտեի, թե 2010 թվականին ինչ տեսակի հունգարական կառավարություն է եկել իշխանության, ես զարմացած չէի: Եվ իհարկե, ճանաչելով Ադրբեջան պետությունը, իմ առաջին միտքն այն էր, որ հունգարական կառավարությունը ծախվել է»,- ասել է Էնգլերը՝ պատմելով արտահանձնման լուրն իմանալուց հետո իր մտքերի մասին:
Նա ընդգծել է, որ Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրչանն իշխանության գլխին լինելու ժամանակ չարտահանձնեց Սաֆարովին: Իր հետ զրույցում նախկին վարչապետն ասել էր, որ հավատացած է՝ Ադրբեջանում այդ մարդն անպայման ազատ կարձակվի:
«Այս մարդը՝ Սաֆարովը, հունգարական հողում սարսափելի հանցագործողություն է իրականացրել: Հունգարիայի կառավարությունը դատապարտել էր նրան երկար տարիների ազատարզրկման հունգարական բանտում: Հունգարացիները չէին պատրաստվում նրան հանձնել Ադրբեջանին, քանի դեռ իշխանության չեկավ Fidesz կուսակցությունը»,- ասել է Էնգելը:
Նա հայտնել է, որ նախկին վարչապետեր Ֆերենց Գյուրչանն ու Գորդոն Բայնային իրեն պատմել են, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը փորձել համոզել Սաֆարովին հանձնել իրենց՝ նախ բանավոր կերպով, ապա գրավոր՝ հավաստիացնելով, որ այդ մարդը կկրի հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը:
«Տարբերությունն այն է, որ ոչ Գյուրչանը, ոչ էլ Բայանին չհավատացին այդ կեղծ խոստումներին: Բայց նրանցից հետո եկավ Վիկտոր Օրբանը, ում՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցից հետո Սաֆարովը շաբաթներ անց վերադարձավ տուն: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ այս ամենը գումարի հետ կապ չունի»,- ընդգծել է եվրապատգամավորը՝ շեշտելով, որ չկար մի պատճառ, հանուն որի Օրբանն ու իր ղեկավարած կառավարությունը պետք է վատթարացնեին հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար վճարված չլինեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում