Արթուր Բաղդասարյանը կղեկավարի ՄԻՊ ազգային նորաստեղծ հանձնաժողովը

Սերժ Սարգսյանի  հրամագրի համաձայն, Արթուր Բաղդասարյանը կղեկավարի մարդու իրավունքների պաշտպանության ազգային նորաստեղծ հանձնաժողովը:

Այս մասին այսօր` ապրիլի 9-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակի ճեպազրույցի ընթացքում:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի քանի անգամ Արթուր Բաղդասարյանին հարցրին, թե ինչ մեկնաբանություն կարող է տալ՝ հետադարձ հայացք նետելով դեպի ապրիլի 9-ը և ընդհանրապես՝ ընդդիմության պայքարին ի՞նչ գնահատական կարող է տալ: Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ խուսափեց պատասխանել լրագրողներին այդքան հետաքրքրող հարցերին, բայց, այնուամենայնիվ, հակիրճ պատասխանեց. «Շատ ավելի դրական զարգացումներ ունենք, և փառք աստծո, բարենպաստ զարգացումներ կան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում