Աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է Ուսուցչի օրը
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ը ամրագրվել է որպես Ուսուցչի օր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1966թ. այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ հրավիրված կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակին առնչվող ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետությունում:
Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները:
«Էդյուքեյշն Ինթերնեշնլի» և կազմի մեջ մտնող 401 անդամ-կազմակերպությունների ջանքերով տոնը լայնորեն նշվում է աշխարհում։ Ամեն տարի ԷԻ-ն սկսում է տոնի հասարակական ճանաչման սահմաններն ընդլայնելուն ուղղված արշավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում