Հայաստանն ու Իրանը խորացնում են համագործակցությունն անասնաբուժության ոլորտում
05/10/2017 15:03
Նմանատիպ
Կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի և Իրանի միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումն ուղղված է երկկողմ համագործակցության զարգացմանը, մասնավորապես, ապրանքների առևտուրը դյուրացնելուն:
«Կողմերը կփոխանակեն գիտական կենտրոնների հետազոտությունների տվյալները, ինչպես նաեւ տեղեկություններ օրենսդրության եւ ներմուծման, արտահանման ու անասնաբուժական բեռների տարանցման ընթացակարգերի, կանխարգելիչ սանիտարական միջոցառումների վերահսկողության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Նախատեսվում է ստեղծել նաև անասնաբուժության բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ հանձնաժողով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում