Ռախոյը Կատալոնիայի ղեկավարից պահանջել Է հրաժարվել միակողմանի անկախությունից
Նմանատիպ
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը կոչ Է արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ հրաժարվել միակողմանի կարգով անկախության հռչակման գաղափարից: Այդ մասին վարչապետը հայտարարել Է EFE գործակալությանը տված հարցազրույցում, որը տարածվել Է հոկտեմբերի 5-ին:
Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ «լավագույնը շուտափույթ վերադարձն Է օրինականության պահպանմանը եւ հնարավորինս շուտ այն բանի ընդունումը, որ անկախության միակողմանի հայտարարում չի լինի»: Այս դեպքում, նրա խոսքով, հնարավոր կլինի «խուսափել Էլ ավելի մեծ վնասից»:
«Դա այն Է, ինչ խնդրում Է հասարակությունը, հրատարակիչները, ԶԼՄ-ները, ձեռնարկատերերը, արհմիությունները եւ միլիոնավոր կատալոնացիներ»,-նշել Է Ռախոյը: Նա վստահություն Է հայտնել, որ Իսպանիան ելք կգտնի ստեղծված իրադրությունից, եւ հիշեցրել Է, որ երկիրը շատ դժվարին պահեր Է ապրել իր պատմության մեջ, բայց միշտ Էլ հաղթահարել Է դրանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում