Շարմազանովն անհեթեթ է գնահատում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում և այդ հիմնախնդիրն ագրեսիա է Ադրբեջանի դեմ, գնահատում է անհաջող և անհեթեթ:
«Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել անհաջող և անհեթեթ հայտարարությամբ, որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նախագահների առնվազն հինգ հայտարարություններին ու ընդունած սկզբունքներին: ԼՂ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրացման և տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում, իսկ ագրեսիա եղել է ու դրա հեղինակն Ադրբեջանն է՝ սկզբում խորհրդային, այնուհետև այսօրվա»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Այդ առումով, նա անընդունելի է համարում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որը դեմ է ՄԽ ձևաչափին, ԵՄ դիրքորոշմանը և փորձ է «դուրս գալու Ադրբեջանին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում