ՀՀԿ-ն առաջատար է

ElectYerevan.org կայքը հարցում է իրականացնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
«Ո՞ր կուսակցությանը կտաք Ձեր ձայնը» հարցադրումով’ այս պահին առաջատարը ՀՀԿ-ն է՝ 33.31%-ով:

Նրանից մի փոքր հետ է մնում «Բարև Երևան» դաշինքը, որի օգտին քվեարկել է քվեարկողների 32.05%-ը: Երրորդ տեղում է ԲՀԿ-ն’ 14.88%-ով, ՀԱԿ-ը հավաքել է 8.92%, իսկ ՀՅԴ-ն’ 7.35%: Հարցմանը բոլորից քիչ ձայներ հավաքել են ՕԵԿ-ը (2.63%) և «Առաքելություն» կուսակցությունը (0.86%):
Քվեարկությունն ավարտվելու է մայիսի 4-ին:

Այս մասին տեղեկացնում է Haynews.am լրատվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում