«Չորրորդ իշխանություն». Նախկին պատգամավորն արտագաղթում է
06/10/2017 09:51
Նմանատիպ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, հետագայում ԲՀԿ-ի գիրկը նետված Խաչիկ Մանուկյանը անհաջողության մատնվելուց հետո արտագաղթել է Հայաստանից։
«Նա անգամ մտերիմ շրջապատից գաղտնի է պահում, թե որ երկրում է գտնվում, սակայն շարունակում է դժգոհել, թե իր ձախողումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն հարազատ Արագածոտնի մարզում անտեսել էր իրեն և ուրիշ ռեյտինգային թեկնածուներ էր առաջադրել»,-գրել է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում