ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ
06/10/2017 10:19
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 81 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Հոկտեմբերի 5-ի նիստում պատգամավորները քննարկել են մի շարք միջազգային համաձայնագրեր վավերացնելու մասին օրենքի նախագծեր, որից հետո կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մեծ մասը բնապահպանության ոլորտի օրենսդրության կարգավորումներ են ենթադրում:
Քննարկվել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում