Հայաստանի փոխարտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը
06/10/2017 10:42
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Կալիֆորնիա նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության դատապարտման հետևողական դիրքորոշման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության զարգացման և խթանմանն ուղղված մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում