Հայ շախմատիստները Դուբայի մրցաշարում առաջատար դիրքերում են

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը Դուբայում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են ետ մնում առաջատարից’ գրոսմայստեր Ալեքսանդր Ռախմանովից (Ռուսաստան): Այս մասին տեղեկացնում է armchess.am կայքը:

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը ունեն 4-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում