Մայրիկ

Դու ինձ օրհնի՛ր, մայրի՛կ, որ որդիդ պանդուխտ անցորդ է,
Շուրջբոլորն էլ` անծանոթ… Դու ինձ ների՛ր, մայրի՛կ…
Դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ, որ հոգուս շշուկն ու ճիչը
Չդարձնեն ինձ իմ դահիճը… Դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ…
Ես ի՞նչ անեմ, մայրի՛կ, որ անհագ բախտի հարցերը
Մոռանան իմ հասցեները… Ես ի՞նչ անեմ, մայրի՛կ…
Դու ինձ միայն օրհնի՛ր, դու ինձ միայն փրկի՛ր:

Ա՜խ երանի թևեր առնեմ, թռչուն դառնամ,
Թողնեմ օտար ճանապարհեր, վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհված քեզ փաթաթվեմ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի մայրիկ հասցնեմ,
Գոգիդ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի թե չուշանամ:

Արդեն գիտեմ, մայրի՛կ, որ անսանձ է ժամանակը,
Սահմանված է ծիսակարգը… Արդեն գիտեմ, մայրի՛կ…
Հիշում եմ միշտ, մայրի՛կ, մեզ մաքրում են փորձանքները,
Կյանքն էլ` մեծ սիրո պարգևը… Հիշում եմ միշտ, մայրի՛կ…
Կրկին ների՛ր, մայրի՛կ, որ անցյալս նախերգանք էր,
Իսկ ներկաս` նրա պատրանքն է… Կրկին ներիր, մայրի՛կ…
Դու ինձ օրհնի՛ր, մայրի՛կ, դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ:

Ա՜խ երանի թևեր առնեմ, թռչուն դառնամ,
Թողնեմ օտար ճանապարհեր, վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհված քեզ փաթաթվեմ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի մայրիկ հասցնեմ,
Գոգիդ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի թե չուշանամ:

Երգի հեղինակ` Մարինե Ալես
Կատարում  է  Շուշան ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում