ԵՄ-ն ողջունում է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը միջուկային զենքի արգելման կողմնակիցներին
Նմանատիպ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ողջունում է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը (ICAN): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հոկտեմբերի 6-ին գրել է Twitter-ի իր Էջում:
«Լավ Է, որ 2017 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը,-հայտարարել Է Մոգերինին:-Մենք խորապես հանձնառու ենք այդ նպատակի ձեռքբերմանը՝ աշխարհը միջուկային զենքից ազատելուն»:
ICAN-ն իրենց ներկայացնում է ավելի քան 100 երկրների ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա, որոնք հանդես են գալիս միջուկային զենքի արգելման օգտին:
Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, շնորհվում է այն «անձին, որն առավել մեծ հաջողությունների է հասել կամ մյուսներից ավելին է արել ժողովուրդների համախմբման եւ գործող բանակների թվաքանակի կրճատման գործում, ինչպես նաեւ խաղաղության կոնգրեսների անցկացման եւ դրանց վրա ուշադրություն հրավիրելու համար»:
Այս տարի մրցանակի համար առաջադրվել էր 318 թեկնածու, այդ թվում՝ 103 կազմակերպություն: 2016 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էր դարձել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը «այն վճռական ջանքերի համար, որոնք նպատակամղված Էին երկրում ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելուն», հաղորդելէ ՏԱՍՍ գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում