Նախարարները են հրաժեշտ տալու պաշտոնին

Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր առաջիկայում կառավարության կազմում երկու նախարարի փոփոխության մասին: «Հիմա երկու նախարար որ փոխվի, դա էակա՞ն փոփոխություն է, թե՞ ոչ»,-ասել էր նա լրագրողներին:

ՀՀԿ աղբյուները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Աբրահամյանի ակնարկած երկու նախարարներից մեկը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է, մյուսը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ Վ. Գաբրիելյանն ինքն այլեւս չի ցանկանում պաշտոնավարել, քանի որ հոգնել է նախարարի կարգավիճակից:

Իսկ Ա. Հարությունյանի հարցն այլ է. ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ նրանից դժգոհություն կա: Ու հիմա նա ակտիվորեն հանդիպում է տա8բեր շրջանակների՝ խնդրելով զբաղվել իր լոբբինգով: Հարությունյանին պաշտոնանկ անելու լուրը ՀՀԿ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին՝ ասելով, որ նման հարց դեռ չեն քննարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում