Ապրելու ապրիլ

Չեն սպիանում անցած դարի վէրքերս
Չեն դադարում դեռ կարոտից երգերը
Տուն երազում եմ քեզ արթուն
Տունս երազում ասում է ետ արի՜

Հայ իմ հողից լսուող աղերսն ու ճիչը
Թող մեղաւոր հոքուդ դառնայ դահիճը
Մահ դու հաղթել ես ինձ մի պահ
Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել
Սիրտս կոտրեցին սրով, մեկ է ապրեցի սիրով
Այգուս բերքը այրեցին, նորը տնկեցի
Վանքս քանդեցին բայց ես մեկ է հավատում եմ քեզ,
Տեր պահապան կանգնիր, ինձ ու իմ ազգին՜
Հավե՜տ:

Կայ իմ այրան մեջ կայ հողի հին կանչը
Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը
Կանք ու պիտի դեռ շատանա՜նք
Կեանքն է հայերին հրամայել ապրե՜լ
Սիրտս կոտրեցին սրով, մեկ է ապրեցի սիրով
Այգուս բերքը այրեցին, նորը տնկեցի
Վանքս քանդեցին բայց ես մեկ է հաւատում եմ քեզ,
Տեր պահապան կանգնիր, ինձ ու իմ ազգին՜ 
Հավե՜տ:

Չեմ սպանի քանի կայ կողքիս քաղաք
Սուրբ իմ աղոթք
Հարազատ հողից ծիլ ու ծառ կ՚տամ նորից
Հայը կայ ու կ՚ապրի
Սիրտս կոտրեցին սրով, մեկ է ապրեցի սիրով
Այգուս բերքը այրեցին, նորը տնկեցի
Վանքս քանդեցին բայց ես մեկ է հաւատում եմ քեզ,
Տեր պահապան կանգնիր, ինձ ու իմ ազգին՜
Հավե՜տ:

Ավետ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում